Ահա նստած է Իլհամը խոհանոցում` մտախոհ ու ոտաբոբիկ, իսկ գազօջախին եռում է թեյնիկը:
-Շուտով թեյը պատրաստ կլինի ,- բարձրաձայն մտածեց Իլհամը:
Նա բացեց իր նոթատետրը ու սկսեց մեկ առ մեկ ծանոթանալ իր այսօրվա ծրագրերին:
- Գնալ վարսավիրի մոտ...
<<Այո, դա կարևոր է, անպատճառ հարկավոր է կարճացնել մազերը, այլընտրանք չկա:Բայց, չնայած գեղեցկուհուց թախանձանքներին, բեղերին 100 տոկոս ձեռք չեմ տալու...>>:
Քանի- քանի անգամ էր նա իր գեղեցկուհուն փորձել համոզել, որ բեղերը <<Իլհամական իմիջի>> յուրահատուկ և անբաժանելի մասնիկն են:
Բայց գեղեցկուհին շարունակում էր իրենը պնդել: Կնոջը չնեղացնելու համար Իլհամը խոստացավ սափրել բեղերը հենց այն օրը, երբ Ղարաբաղը միանա Ադրբեջանին: Այսպիսի խոստում տալը, ըստ Իլհամի, բավական հեշտ էր, քանի որ նա 95 տոկոսով համոզված էր, որ հայերը տարածքները երբեք չեն զիջի: Սակայն իր միամիտ սիրունիկը <<կուտը կերավ>>, և համաձայնեց սպասել մինչև հայերը տարածքները վերադարձնեն...
Իլհամը հանկարծ հիշեց, որ այսօր նաև պետք է հանդիպի Գվատեմալայի նախագահի հետ , ով յոթօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
<<Հմմ, չեմ հասկանում, ինչով պետք է այս մարդը յոթ օր զբաղվի Բաքվում: Բան ու գործ չունի: Հմմ, բայց կարող եմ օգտվել ընձեռնված հնարավորությունից և գվատեմալացի պաշտոնակցիս ականջին կաթեցնել, որ հայերը լավը չեն...>>,- փայլատակեց Իլհամի գլխում:
Այդ օրը նա նաև նախատեսել էր մեկնել Բաքվի պետական համալսարան: Ուրիշ որտեղ կգտներ կճարեր ավելի լավ ամբիոն` Հայաստանին և Արցախին պատերազմով սպառնալու համար:
Բայց, անկեղծ ասած, Իլհամն արդեն հոգնել էր ամեն շաբաթ նման հայտարարություններով հանդես գալուց, ուղղակի զզվել էր: Նա խոսում էր հսկայական ռազմական բյուջեի ,մարտունակ` <<ռեմբոներով>>, <<տերմինատորներով>> և <<վանդամներոով>> լի մի բանակի մասին, որը ցանկացած պահի ատոմային ռումբի պես կարող էր վերացնել ամբողջ տերություններ: Իսկ իրականում Իլհամի սիրտը կտոր-կտոր էր լինում…
<<Ախ, ասածներիս գոնե 5 տոկոսը համապատասխաներ իրականությանը: Ախր ես ոնց էս կիսավայրենիներին հասկացնեմ , որ հայրենիքի համար մարտնչել է պետք, նույնիսկ զոհվել: Տեսնես հարևանս իր զինվորներին այդքանը ինչպես է հասկացնում>>,- մտածում էր նա, անդադար մտածում,բայց չէր կարողանում լուծել այդ հանելուկը…
Իսկ լույսը կամաց-կամաց բացվում էր: Թեյնիկում եռացող ջուրը արդեն 20 րոպե բլթբլթում էր, իսկ Իլհամը` մտքերի մեջ խորասուզված, նստած տեղում ննջում էր` հույս ունենալով երազում պարզել հարևանի գաղտնիքը...
Այն օրերին, երբ աշխարհը շունչը պահած ֆուտբոլ էր նայում ու փորձում կանխատեսումներ անել, թե ով ում կհաղթի, Իլհամը շվարած նստել էր հեռուստացույցի էկրանի առաջ ու փորձում էր հասկանալ, թե ի°նչ է իրենից ներկայացնում այդ ֆուտբոլը... Մի զարմացեք, Իլհամը ֆուտբոլից ոչինչ չէր հասկանում: Բայց մի շտապեք նրան մեղադրել: Ախր նրա լուսահոգի հայրիկն էր մեղավոր: Դանակ- պատառաքաղ բռնել, առանց ծամոն ծամելու լրագրողների առաջ ելույթ ունենալ սովորեցրել էր, իսկ ֆուտբոլի կանոնները, արի ու տես, բացատրել մոռացել էր: Դրա փոխարեն Իլհամը փոքր ժամանակից սուսերամարտի էր գնացել: Ինչ°ու հենց սուսերամարտի: Դրա պատասխանը երևի միայն նրա լուսահոգի հայրիկն ուներ: Բայց փորձենք մենք ինքներս վերլուծել ու տրամաբանելով գտնել այդ հարցի պատասխանը: Շատ հեռատես մարդ էր Իլհամի հայրիկը: Մի°թե դեռ այն տարիներին կանխազգում էր, որ գալու են սև ժամանակներ, երբ Ադրբեջանը անգամ գումար չի ունենալու ռազմամթերք գնելու համար ու ստիպված սկսելու է <<էրմեններին>> <<թրային պատերազմով>> սպառնալ: Իսկ իրենց միակ երազանքը շարունակելու է մնալ Սևանում լողանալը... Ինչևէ, Իլհամն այնքան տարվեց իր մտքերով, որ պատրաստ էր հենց այդ պահին վերցնել թուրն ու իր խորհրդական Վուգարից թաքուն` ինչպես մի խիզախ <<Սպարտակ>>, իրեն գցել առաջին գիծ: Նա ձեռքի լուսապայծառ թրով կկտրեր էրմենների տանկերի անիվները և միայնակ` Ֆուրֆուրօղլիի մուղամային ելևէջները սրտում, կնետվեր մինչև բարիկադները: Նրան տեսնելով , ռազմական տեխնիկան վախից շարքից դուրս կգար: Այսպես սուրը պտտեցնելով և վախ ու սարսափ տարածելով , Իլհամը կհասներ մինչև Սևան, կմտներ ջուրը, կլողանար...,ներեցեք, ուզում էի ասել, կփորձեր լողալ..., բայց հանկարծ կհիշեր, որ հայրիկը իրեն փոքր ժամանակ լողի չի տարել... Ու Իլհամը ստիպված կճչար ու կսկսեր օգնություն կանչել... Այստեղ Իլհամը սթափվում է, կարծես սկսում վերադառնալ իրականություն... Բեղերն է քորում, հետո` գլուխը... Իսկ այնտեղ` էկրանին, ինչ որ 22 <<գժեր>> գնդակ են գլորում դաշտի մի ծայրից մյուսը...
-Վուգաաաաար, մի րոպեով արի,-գոռում է նա:
-Լսում եմ, տեր իմ,-ժպտալով ներս է մտնում խորհրդականը, բայց միանգամից հոնքերը կիտում,- տեր իմ, դուք նորից լողանում էիք Սևանու°մ ու մենակ կռվում էրմենների դե°մ:
<<Գրողը տանի, ոնց հասկացավ>>,- մտքում ասաց Իլհամը,իսկ բարձրաձայն պատասխանեց.
- Չէ, Վուգար, իհարկե չէ...
-Ապա նայեք ձեր վերնաշապիկի կոճակներին, դրանցից մի քանիսը պակասում են, ձեր կոշիկներն էլ հողոտ են... Դուք ինձ խաբում եք, տեր իմ: Քանի անգամ եմ ասել, որ անգամ երազում պետք չէ էրմենների դեմ կռվել: Տեր իմ, վտանգավոր քայլեր եք անում: Էլ չեմ խոսում Սևանում լողանալու մասին: Ես ուղակի ստիպված կլինեմ ձեր քայլերի մասին զեկուցել մեծ խաթունին,-եզրափակեց իր ճառը Վուգարը:
-Չէ, Վուգար, խնդրում եմ, կնոջս ոչինչ չասես: Խոստանում եմ այլևս նման բաների մասին չերազել: Արդեն սկսում եմ մտածել առողջությանս մասին:
-Լավ, տեր իմ, թող այս անգամ այս արտակարգ պատահարը մնա մեր մեջ: Աաաա, քիչ էր մնում մոռանայի`ձեր սուսերամարտի պարապմունքն արդեն սկսվում է , մարզիչն էլ ձեզ է սպասում..
-Լավ,Վուգար, հիմա կգամ...
Իլհամը պատյանից հանում է սուրը, 2 անգամ սպառնագին թափահարում ամբողջ օրը միայն ֆուտբոլ ցուցադրող հեռուստացույցի վրա ու դուրս գալիս սենյակից...
-Ալո, Մահմեդ: Այո,լսում եմ, խոսիր: Ինչ: Ինչպես թե: Օհհհհհ, Ալլահը վկա: Ես ձեր ձեռքին կգժվեմ: Պարզիր դասալիքի ազգանունը, հարազատների հասցեները: Մարդիկ ուղարկիր, թող խոսեն հետները: Հենց նորություն լինի, զանգիր:
Սաֆար Աբիևը` Ադրբեջանի արտգործնախարարը, դրեց լսափողը.
-Դուք ձեզ լրիվ ձեռ եք առել: Հայաստան եք փախնում: Այ հիմարներ, ասենք դուք փախաք, բա ձեր հարազատները: Չեք մտածում, որ ջղայնությունս կարող եմ նրանց վրա թափել: Դե չփոշմանեք: Դուք ով եք, որ երկրիս անվան ու պատվի հետ խաղաք... Մի ձեռքս ընկնեք, էէէէէէէէէէէ.............
Սաֆարը վերցրեց լսափողը ու հավաքեց նախագահի հեռախոսահամարը:
-Ալո, ալո, պարոն նախագահ:
-Լսում եմ, Սաֆար, միայն թե արագ խոսիր: Շտապում եմ: Պետք է մասնակցեմ Բաքվի կենտրոնում հիվանդանոցի բացման արարողությանը: Գիտես, թե ով է կտրելու ժապավենը: Դե իհարկե` գեղեցկուհիս... Այ մարդ, քեզ չեն հրավիրել բացման արարողությանը:
-Չէ, տեր իմ: Այդ ժամին պետք է ուղիղ եթեր մտնեմ: Խոսելու եմ այս տարվա մեր ռազմական ծախսերի 99.8 տոկոս արդյունավետության մասին........Էրմենների աչքը մտցնել......
-Ապրես, Սաֆար, գովում եմ քո նպատակասլացությունը...Ինձ մի խորհուրդ տուր...Այսօրվա արարողության ժամանակ ինչ գույնի փողկապ կապեմ:
-Տեր իմ, կապեք այնպիսի փողկապ, որի վրա անպակաս լինեն կապույտը, կանաչը և կարմիրը` մեր դրոշի գույները: Էրմենների աչքը մտցնելու համար:
-Սաֆար, բայց խելացի բան ես ասում: Ոնց մտքովս չէր անցել: Քարդաշ Սաֆար, չվերցնեմ, մեր դրոշի գույներով կոստյում էլ հագնեմ: Հարևանիս մտքով հաստատ նման բան չէր անցնի...Ես հանճար եմ, Սաֆար:
-Այո, տեր իմ, դուք հանճար եք: Ձեր միտքը սուր է, ինպես մեր յաթաղանը, սլացիկ է, ինչպես բարդին:
-Օյ, չափազանցնում ես, Սաֆար: Ես հասարակ մահկանացու եմ, ով ծառայում է Ադրբեջանի հանրապետությանը և Ալլահին… Սաֆար, մի վայրկյան համբերիր, լսափողը չդնես:
-Լավ, ձերդ գերազանցություն:
-Hello, can I speak… էէէ… to Mr. Yudashkin?... О, значит вы знаете русский язык? Ну да, конечно, вы же русский...Как дела…?
Անցավ 10 րոպե:
-Սաֆար, գծի վրա ես:
-Այո, տեր իմ:
-Կոստյումս 15 օրից պատրաստ կլինի: 3 հատ եմ պատվիրել, փոխ առ փոխ կհագնեմ: Ու այդ ժամանակ ես կդառնամ աստված իմ ժողովրդի համար: Ինձ կնախանձեն, կսիրեն: Ես կդառնամ ամենահայրենասեր բեղավոր նախագահը ամբողջ աշխարհում…
-Տեր իմ, իսկ Լուկաշենկոն...
-ԷԷԷԷԷԷ,դե նա էլ երկրորդը կլինի, Սաշան հաստատ չի նեղվի այդ փաստից... Ես կլինեմ լավագույնը: Ու~խ, միայն թե կոստյումս շուտ պատրաստ լինի: Լավ, արդեն ուշանում եմ, ինչ ունես հավելելու, Սաֆար:
-Տեր իմ, նորից ադրբեջանցի զինվոր է անցել սահմանը, գերի հանձնվել էրմեններին...
-Էէէէ, դա ադեն անհետաքրքիր է, ուրիշ...
-Առայժմ այդքանը, տեր իմ,- դժգոհ ձայնով պատասխանեց Սաֆարը. Նա նախագահից լրիվ այլ պատասխան էր սպասում...
Դե կտեսնվենք խորհրդակցության ժամանակ: Չմոռանաս այսօրվա մամուլում տարածել այն նույն հաղորդագրությունը, միայն թե 15 րոպե ուշ, որ չմտածեն, թե սարքած լուր է:
-Լավ, տեր իմ...
Հ.Գ. Նույն օրը 11:45-ին Ադրբեջանի բոլոր ԶԼՄ-ներում հայտնվեց հերթական տեղեկատվությունն այն մասին, որ.
<<Հայաստանի զինված ուժերը այսօր 10:35-ի սահմաններում միաժամանակ 4 ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: Կրակահերթերին տրվել է համարժեք պատասխան: Կորուստներ չկան>>:
Էսքան սուտ մի օրում
Կլսես միայն Ադրբեջանում...
Առաջին իսկ վայրկյաններից Ռեալը այնպիսի պահեր էր ստեղծում հակառակորդի դարպասի մոտ, որ ուղղակի մտածում էիր, որ Բարսային հրաշքն է ամեն անգամ փրկում վերահաս գոլից...5-6 ռեալ գոլային պահեր Ռեալը կորցրեց ու սա ասում եմ մեծ ափսոսանքով, քանի որ եթե դրանցից գոնե 2-ը գոլի վերածվեին, Ռեալը կիսաեզրափակիչում կհայտնվեր... Խաղակեսի վերջում արքայական թիմին պատժեցին 2 գոլով... Հույսը 98 տոկոսով մեռավ...Եղան շատերը, ովքեր անգամ գնացին քնելու առաջին խաղակեսից հետո, համարելով ,որ ամեն ինչ վերջացած է ու Բարսան ջախջախելու է Ռեալին... Ու սա շատ նման էր 2005 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչին, երբ Միլանը առաջին խաղակեսում 3 գոլ ուղարկեց Լիվերպուլի դարպասը... Շատերը նորից կարծեցին, թե ամեն ինչ ավարտվել է ու գերադասեցին չնայել երկրոդ խաղակեսը... Իսկ երկրորդ խաղակեսը չնայելը պարզվեց որ հանցագործություն էր......Լիվերպուլը 6 րոպեի ընթացքում 3 գնդակ խփեց ու հավասարեցրեց հաշիվը....
Ինչ իմանային երեկ շուտ քնողները, որ երկրորդ խաղակեսում Ռեալը Լիվերպուլի պես հերոսանալու էր... այդքան արագ վերականգվնել 2:0 հաշվի դեպքում, իրացնել 2 գոլ, որ մրցավարը նպատակահարմար չհամարեց հաշվել, դրանից հետո չվհատվել, չկոտրվել, ու ևս 2 արդեն մաքուր գոլ խփել, այն էլ Կամպ Նոուում, սա արդեն գերմարդկային քայլ է...
Ինձ համար` որպես Ռեալի երկրպագուի, շատ հաճելի էր դիտել Ռեալի` երեկվա հերոսական խաղը ու հպարտանալ արքայական թիմով... Թեկուզ և Բարսան անցավ կիսաեզրափակիչ, ու գավաթն էլ 99 տոկոսով կնվաճի, բայց ինձ համար էականը այն էր, որ այժմ ես հավատում եմ, որ մեր նախկին Ռեալը վերադարձել է, որ Ռաուլի, Զիդանի, Բեքհեմի, Ֆիգուի ֆանտաստիկ թիմը, որտեղ այսօր նոր աստղեր են խաղում, վերագտնում է իր որակները, և Կամպ Նոուում հազարավոր սուլուցների ու կողմնապահ մրցավարի սուլուցների ներքո 2:0 պարտվելով, վերագտնում է իրեն ու գոլեր խփում...
Ես հպարտ եմ Ռեալով, այս տարվա Իսպանիայի ապագա չեմպիոնով, ես հպարտ եմ Մոուրինհոյով, ով իսկապես ֆուտբոլային կախարդ է...
:)))))))))))))))))))))))))))))))))))))
Արդեն 5 տարի է, ինչ մեզ հետ չէ հրապարակախոս, լրագրող, թուրքահայ մտավորական Հրանտ Դինքը: Թուրք անչափահաս ազգայնականի կրակոցները հայ և թուրք ազգերից խլեցին այս երկու պետությունների հարաբերությունների բարելավման ջատագով, խաղաղության աղավնու պարտականությունները կատարել ցանկացող մեծ մտավորականին: Նա 4 կողմից շրջապատված էր վտանգով , քանի որ ապրում էր մի երկրում, որը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից, մի երկրում, որտեղ ազգայնական տարրերը և պետական ապարատը սերտորեն համագործակցում են: Եվ այսպիսի մի երկրում խոսել խոսքի ազատությունից , մարդու իրավունքների պաշտպանությունից , առավել ևս Հայոց Ցեղասպանությունից , իրոք ,մեծ քաջություն էր պահանջում: Գիտակցելով վտանգը, Դինքը, այնուամենայնիվ, քաջ գտնվեց ու հանդես եկավ թուրքական գերիշխող մտածելակերպին դեմ: Նա հայ թուրքական հարաբերությունների բարելավման, Թուրքիայի ԵՄ անդամակցության, Թուրքիայում առկա ազգայնական տարրերի գործունեության, ծպտյալ հայերի, հայոց ցեղասպանության ճանաչման մասին ուներ ուրույն դիրքորոշում:
Դինքի դիրքորոշումն, իրոք, նորություն էր, և շատ դեպքերում սխալ էր ընկալվում թե Հայաստանում, և թե Սփյուռքում:
Դինքն իր հարցազրույցներից մեկում պատմել էր իր երազանքներից մեկի մասին.
<<Ես մի փափագ ունեմ. եթե Հայաստանի իշխանություններն ուզում են Հայոց աշխարհն ամուր պահել, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին դեպի Հայաստան բերել ու կապել երկրին, ապա շատ կարևոր է սփյուռքի նախարարության ստեղծումը: Սփյուռքի որևէ անհատ չպետք է անտեսվի…>>: Մեծ մտավորականի այս փափագն արդեն 2 տարի է , ինչ իրականություն է:
Հրանտ Դինքն իսկապես խաղաղության հալածված աղավնի էր, ով իր մահով անգամ նպաստեց հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը: Նրա մահից հետո թուրք հանրությունը ավելի շատ հետաքրքրվեց Դինքի արծարծած գաղափարներով, մարդիկ սկսեցին խորհել Թուրքիայի անցյալի և ապագայի մասին:
Հրանտ Դինքի սպանությունը միջազգային մակարդակում լայն արձագանք ստացավ: Նրա հուղարկավորության արարողությունը վերածվեց Թուրքիայի համար աննախադեպ բազմահազարանոց բողոքի ցույցի, որի մասնակիցները վանկարկում էին` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Դինք ենք», և նրանց ձեռքին կային նույն կարգախոսով ցուցանակներ:
1954 թվականին Թուրքիայի Մալաթիա քաղաքում ծնված Դինքն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց Թուրքիայում մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, արդարության և ճշմարտության, Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման, հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության գաղափարին:
Անցյալ դարի 90-ական թվականներին Դինքը Թուրքիայում առաջին լրագրողն էր, ով պնդում էր, որ Թուրքիայում ազատության հասնելու համար պետք է պայքարել ոչ թե արտաքին, այլ ներքին ճակատում` ժողովրդին հասունացնելու միջոցով:
Դինքը նաև չէր կիսում այն մարդկանց տեսակետը, ովքեր վտանգ էին տեսնում հայ - թուրքական սահմանի բացման մեջ:
<<Հայ թուրքական սահմանը շատ կարևոր է երկու ժողովուրդների միջև ամրացած հոգեբանական, պատմական հիվանդությունից ազատվելու համար: Տնտեսական հարաբերություններից, առևտրից շատ ավելի կարևոր է այս հանգամանքը>>:
Դինքը կապված էր Հայաստանի հետ և մտահոգված նրա ճակատագրով.
<<Ինձ համար աշխարհի և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից ավելի կարևոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր: Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը` փոքր կղզիներ>>:
Լինելով առաջադեմ հայացքների կրող, էությամբ` ազատատենչ, բնույթով՝ անհանդուրժող ու պայքարող անձ, կեցվածքով ու գործով` մտավորական, իր հրապարակախոսություններում Դինքը փորձում էր կանգնել հասարակական մտածողության կարծրատիպերը փոխելու, դրանք հեղաշրջելու վտանգավոր ճանապարհին, ստանձնելով երկու իրարամերժ մտածողությունները կամրջողի առաքելությունը, ինչի համար թանկ վճարեց…
Դինքն անմահության գիրկն անցավ: Նրա կերպարը հավերժ մնալու է առաջադեմ մարդկության, Հայաստանի և Սփյուռքի հիշողության մեջ: Նրա գործը շարունակում է ապրել իր հարազատների, համակիրների գործունեության, ինչպես նաև իր մահվանից հետո ստեղծված <<Հրանտ Դինք>> հիմնադրամի միջոցով, որի հիմնական նպատակներն են թուրք հասարակության մեջ անվտանգ և առողջ մթնոլորտի հաստատումը, ազգային, կրոնական և մշակութային տարբերությունների նկատմամբ հանդուրժողականության ամրապնդումը:
Խաղաղություն քո հոգուն, հայ ժողովրդի արժանի զավակ...
Այս երկիրը ու նրա ժողովուրդը հերթական անգամ զարմացնում են ինձ...
Մարդիկ, ովքեր սգո օրերի ժամանակ բավարար չափով չեն ղժացել, ճչացել, չանգռոտել իրենց դեմքերը, վշտից ջարդել տանը եղած ափսեների ամենաթանկ չինական սերվիսը, նաև այն կորեացիները, ովքեր այդ օրերին համարձակվել են հաց ուտել, ջուր խմել ու...լողանալ, էլ չենք խոսում այն կորեացիների մասին, ովքեր այդ օրերի ընթացքում ֆեյսբուք են մտել, ստուգել իրենց էլ. փոստը, կկանգնեն դատարանի առաջ ու խստագույնս կպատժվեն...
"Օրինազանց" կորեացիներին բռնելու գործում, ըստ իմ տրամաբանության , իրենց նշանակալի ավանդը կունենան հարևանները: Քանի ու քանի ականջներ են պատերի հետևից լսել, թե ինչով է զբաղված հարևան Սուն Դի Պակը, քանի ու քանի աչքեր են որսացել ու ֆիքսել, որ Սուն Դի Պակի դուստրը ոչ թե սգո հագուստով է գնացել դասի այդ օրերին, այլ ասենք մինի յուբկայով, իսկ Սուն Դի Պակի պապիկը իր ճոճաթոռին նստած օրվա մեջ ըստ իր սովորության քթի տակ երգել է հին կորեական ռազմական "կունտուրու իշկա պասու" երգը...դե ոնց բացատրեմ, 95 տարեկան վատ լսող,վատ տեսնող մարդ է, դե արի ու բացատրի նրան, որ Կիմ Չեն Իռը հեռացել է կյանքից...ու երգել չի կարելի .......
Ոնց գցում-բռնում եմ Սուն Դի Պակենց ընտանիքը հիմնովին քաշվեց մինի յուբկա հանգելու, պապիկի` քթի տակ երգելու ու էլի շատ հիմնավորումներով......
Կիմ Չեն Իռը գնաց......Աստված հոգին լուսավորի......մնացին էս խեղճը կորեացիները իրենց վշտի հետ մենակ....ինչքան չինական սերվիսներ ջարդվեցին, քանի քառակուսի կիլոմետր կորեական մաշկ պլոկվեց......
Այս ամենի մասին վերջնական տվյալներ դեռ չկան......իսկ կորեացի դատավորների աչքները իսկապես լույս, ահագին գործ է կպել...... :Ճ
Ամեն դեպքում շնորհավորում ենք Մեսսիին:))))... Ու ասում ավանդական դարձած արտահայտությունը` Հալա Ռեալ Մադրիդ!!!
умалишенным, иметь право свободно выражать свое безумие.
ГЕРОИ ИСТОРИИ - ЭТО ЛИЧНОСТИ, ЖЕРТВУЮЩИЕ СОБОЙ ВО ИМЯ ОБЩЕГО ДЕЛА. |
Государство - это искусственное политическое, экономическое, а иногда и военное устройство, никак не связанное с понятием человечества и не имеющее к нему никакого отношения. |
Если человеческое общество станет когда-нибудь обществом без семьи, оно будет обществом бродяг и уподобится искусственному растению. |
Женщина, которой в силу ее природы свойственны функции, отличные от функций мужчины, должна быть поставлена в иные, чем мужчина, условия, чтобы иметь возможность осуществлять эти естественные функции. |
Побуждать женщину выполнять мужскую работу - значит посягать на женственность, отпущенную ей природой ради необходимости продолжения жизни. |
Люди будут отсталыми, пока не смогут объясняться на одном языке. |
Бокс и разные виды борьбы свидетельствуют, что человечество еще не окончательно избавилось от пережитков варварства. |
Կանգառում…
Էս 64-ը, ժողովուրդ ջան, գալիս է 15 րոպեն մեկ: Մեր բախտն էլ էդպես է բերել: Գոնե մի ալտերնատիվ միկրոավտոբուս էլ լիներ, թե չէ ես ինձ արդեն կանգառի սյուն եմ զգում կամ էլ լուսացույց:
Հիմա ինչ, գալու ես 64± ջան: Ըհն, եկավ… էնպես էլ նազանքով ու դանդաղ է գալիս, ոնց որ բալետ պարի: Վերջապես…ինձ ներս եմ գցում ու ինչպես միշտ ուժս չի հերիքում ,որ դուռը փակեմ…մունաթախառը նկատողություն վարորդի կողմից, թե դուռը չի փակվել: Ինչքան ուժ ունեմ գործադրում եմ. դուռը արդեն փակ է, բայց վարորդն էլի դժգոհ է, փաստորեն հիմա էլ դուռը ջարդելու գործով էի զբաղված: Դռան դեմ մահափորձը բարեհաջող իրականացնելով, ինձ նետում եմ միակ ազատ նստարանի վրա: Իսկ այնտեղ նետվելու ճանապարհին երթուղայինի <<սիրելի>> վարորդը սկսում է մեքենան վարել ու քիչ է մնում ընկնեմ դիմացս նստած պապիկի գիրկը: Բայց…..չեմ ընկնում: Հա , վերջապես նստած եմ: Ու չորս կողմից ուղևորները թարս են նայում վրաս: <<Էս հոգնածն ով էր, հազիվ աչքս կպել էր, եկավ զարթնացրեց>> ու նմանատիպ այլ հայացքներով ինձ են նայում հետևից ու կողքից: Համոզված եմ, եթե դիմացինները հնարավորություն ունենային , իրենք էլ կնայեին, բայց դիմացը նստած 2 աղջիկները գերադասում էին <<արագի մեջ>> քսվել, քանի տեղ չեն հասել: Իսկ ես ոչ մեկին նայելու հավես ու նեռռռռվեր չունեմ, ուստի ընդունում եմ դեմքի <<հակատանկային>> արտահայտություն և սկսում պատուհանից դուրս նայել: Դրսում էլ ամեն ինչ մի տեսակ անկապ է, սովորական: Մի քիչ էլ ցուրտ է, բայց ցուրտը մի տեսակ չէի զգում:
<<Ցուրտ ա, էդ պատուհանը փակեք էլի>>:
Իսկ ես մտածում էի, թե որտեղ է այս պահին Քադդաֆին…
<<Պատուհանը փակեք>>
Տեսնես ՀԱԿ-ն ու կոալիցիան կերկխոսեն, ախր էդ վրաններում նստած մարդիկ մեղք են, գիշերը ցուրտ ա լինում…
<<Աղջիկ ջան, չես լսում, պատուհանը փակի>>!!!!!!!!!
Փաստորեն ինձ էին դիմում…շփոթվում եմ, <<կարող է դուք իմանաք որտեղ է Քադդաֆին>> հայացքով նայում եմ ինձ դիմողին ու փակում պատուհանը:
Էս էլ համալսարանը: Մյուս տարի էս ժամանակ երևի էստեղ էլ չեմ լինի…Իջնում եմ երթուղայինից ու փոխանակ գնամ մասնաշենք, քայլերս ուղղում եմ ընթերցասրահ… մի տեսակ սովորություն է դարձել: Մարդիկ ծխում ու խմում են, ես էլ ընթերց եմ գնում…Լավ եմ անում գնում եմ, բայց եթե իմանաք, թե ոնց են թարգում ընթերց գնալը, ինձ էլ ասեք:
Հաաա. Մեկ էլ եթե տեղեկանաք, թե որտեղ է Քադդաֆին, այդ մասին էլ տեղեկացրեք:PPPP
Հարգանքներով (չնայած դա հարաբերական է) :)
Նարինե Դանեղյան